1590 դիտում
12:12 25-04-2016
Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում 2012 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը (սկզբնական գումարը) վճարելու դեպքում ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը (եռապատկված, հնգապատկված, 25 կամ 50 տոկոսով ավելացած) և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից, իսկ 2015թ. հունվարի 9-ից մինչև 2016թ. հունվարի 11-ը կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական ակտի հասցեատերն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
[b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
11:42 03-07-2015
Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է
1620 դիտում
10:18 20-05-2016
Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է
948 դիտում
11:21 31-05-2016
Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է
Այս բաժնից
340 դիտում
12:59 01-05-2024
Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
361 դիտում
12:37 01-05-2024
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան