Հանրապետությունում այսօր երեկոյան տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև
Ապրիլի 25-ին երեկոյան ժամերին տեղ-տեղ առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ցերեկը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
[img]/ups/images/0099172001461562194569202.jpg[/img]
Երևանում ապրիլի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 27-28-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ::
[img]/ups/images/0495462001461563381299996.jpg[/img]