Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 24-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապ օգնության ավտոմեքենային մոտեցնելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Մ.-ին (ծնվ. 1937թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն։