4165 դիտում
12:07 23-04-2016
Արթուրը մտել է Երեւան քաղաքի բնակարաններից մեկը՝ գողություն կատարելու և արդեն ավարով դուրս գալուց պարզել, որ տանը մարդ կա
Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ անտեղյակ լինելով տվյալ ժամին բնակարանատերերի՝ տանը գտնվելու հանգամանքից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Արմինե Գրիգորյանին պատկանող տունը, ննջասենյակից գաղտնի հափշտակել է 11.073.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր, այնուհետև նախասրահում առկա սեղանի վրա դրված դրամապանակից գաղտնի հափշտակել է 15.000 դրամ կանխիկ գումար, ապա բացել է հյուրասենյակի դուռը և նկատել բազմոցին նստած անչափահաս Անի Մելիքյանին և դիմել փախուստի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտել են ոստիկանության Նորք Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ իսկ հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3 –րդ մասի 1 և 1.1 կետերով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2439 դիտում
14:03 06-02-2021
Արթուրը զոհվեց հրադադարից ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից. Արթուրը զոհվեց, որ Մարտունին անառիկ մնա