Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00 կգործեն անվճար ավտոբուսներ հետևյալ երթուղիներով.
#1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:
#2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ- մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով: