Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է
Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության օր է: Իսկ Երևանի քաղաքապետարանում ամեն հինգշաբթի` ժամը 14:00-16:00 Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության
պետի ընդունելությունն է, ժամը 16:00-18:00-ն էլ քաղաքացիների հարցերին կպատասխանի քաղաքաշինության և հողի
վերահսկողության վարչության պետը:
Քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ
հետևյալ [url=https://www.yerevan.am/am/timetable-of-the-citizens-reception/]հղումով[/url]: