«Իսլամական պետության» զինյալները կրկին քիմիական զենք են կիրառել
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Իրաքի հյուսիսում կրկին վերականգնել են քիմիական զենքով հարձակումները քուրդ զինյալների դեմ: Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը:
Բրիտանացի ռազմական տեսուչներից մեկի խոսքով՝ ԻՊ գրոհայինները քլորի պարունակությամբ գազ են կիրառել և վերջին 6 շաբաթների ընթացքում առնվազն 10 անգամ քիմիական զենք կիրառել: