«Իսլամական պետության» զինյալները քիմիական ռումբերով գնդակոծել են Դուլուիա քաղաքը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական նյութերով գնդակոծություններ են իրականացրել Իրաքի Սալադ Էդ Դին գավառի Դուլուիա քաղաքում։ Այս մասին հայտնում է «Աս Սումարիյա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ մի քանի 10֊նյակ մարդիկ շնչահեղձության գանգատներով հոսպիտալացվել են։
«Քաղաքում բնակիչների շրջանում խուճապ է առաջացել»,֊ հայտնել են ոստիկանությունում։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։