Սիրիական Իդլիբ նահանգում Ֆուա եւ Կեֆրայա շիիթական բնակավայրերի մի քանի բնակիչներ զինյալների հերթական կրակոցներից հետո մահացել են գազի թունավորումից: Մի քանիսի մոտ էլ շնչառական խնդիրներ են գրանցվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քիմիական զենք են կիրառել «Ջեյշ ալ-Փաթահ» իսլամիստական խմբավորման զինյալները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները հրթիռակոծել են նշյալ բնակավայրերը, իսկ երկօրյա հրադադարի ռեժիմի ընթացքում 300 հոգու հաջողվել է բնակավայրերից դուրս գալ: