Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 22-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվելու հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


