211652_close_icon
views-count4700 դիտում article-date 10:40 22-04-2016

Օբաման կրկին չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ANCA

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ խուսափելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: Այս մասին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին հայտնել են ԱՄՆ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդին պաշտոնյաները: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սպիտակ Տան ներկայացուցիչների հետո հանդիպումից հետո ասել է. «Կարծես թե Օբաման հենց սկզբից Թուրքիայի ճնշումներին տեղի տվող իր նախագահական պաշտոնավարությունը ավարտելու է՝ դրժելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը»՝ հավելելով, որ դա հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից Թուրքիայի հովանավորությամբ սանձարձակ հարձակումներ են նախաձեռնվում Արցախի նկատմամբ: «Դժբախտաբար, սա է նախագահ Օբամայի թողնելիք ժառանգությունը՝ լռություն Հայոց ցեղասպանության հանդեպ, մեղսակցություն՝ Թուրքիայի կողմից ուրանալու արշավին և քաջալերում՝ Ադրբեջանի սանձարձակ բռնարարքներին»մ-ընդգծել է Ա. Համբարյանը: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 1975 թ-ին, 1984թ-ին և 1996 թ-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայցո ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

Նմանատիպ նյութեր