1598 դիտում
23:37 21-04-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կորեայի Ազգային ժողովի նախագահի հետ
Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ:
Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածություն՝ ՀՀ ԱԺ-ին Կորեայի խորհրդարանի կողմից սպասվող աջակցության եւ համագործակցության ծրագրի համար:
Պարոն Չոն Ուի Հվան Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական խնդիրներով, Հայաստանում կրթության եւ տնտեսության առաջընթացով. հարցերի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ծավալուն եւ սպառիչ տեղեկություններ:
Զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբում սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, Ադրբեջանի գործողություններում նկատված ԴԱԻՇ ահաբեկչական
կազմակերպության ձեռագրի մասին, ինչես նաեւ ՀՀ-ում կրթության կազմակերպման եւ տնտեսության ներկա վիճակի մասին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ ՀՀ տնտեսության արագ զարգացման հիմնական խոչընդոտներից է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ պահելը:
Կորեայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել մանրամասն ներկայացված տեղեկությունների համար եւ վստահեցրել, որ Կորեայի խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ:
Նմանատիպ նյութեր
3894 դիտում
17:58 23-10-2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ
2376 դիտում
17:20 23-11-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
1909 դիտում
17:38 05-03-2014
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել դասախոսությամբ
Այս բաժնից
2176 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1048 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»