211652_close_icon
views-count2322 դիտում article-date 17:20 23-11-2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, որին նոր որակ հաղորդեց Հայասատանի անդամակցումն Եվրասիական տնտեսական միությանը: Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, Աժ փոխնախագահը նշել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Է. Շարմազանովը մասնավորապես նշել է. ՙ ‹‹Մենք կարևորում ենք խաղաղության ու կայունության պահմանումը մեր տարաշածրջանում: Չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք, իր ապակառուցողական և հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան , որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենքեում ապրելու ձգտումից:››

Նմանատիպ նյութեր