2269 դիտում
23:23 21-04-2016
Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին
Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն չունի նրա աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:
Ներկայացնելով Կարեն Մկրտիչեանին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանն ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարեն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու և մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը և Կարեն Մկրտիչեանին մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ հիմնադրամի աշխատակազմն այս ընթացքում փորձել է ներդնել առավելագույն ջանքեր՝ իր առջև դրված խնդիրներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Պարոն Խաչատրյանը շնորհավորել է Կարեն Մկրտիչեանին և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Իր հերթին, նորանշանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը շնորհակալություն է վարչապետին՝ վստահության, և Արման Խաչատրյանին՝ ծավալուն գործունեության համար:
Նրա համոզմամբ՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ, միասնական աշխատանքով, հիմնադրամի առջև դնելով հստակ նպատակներ՝ կկարողանան հասնել արդյունավետ գործունեության:
Այնուհետև վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հիմնադրամի արդյունավետ աշխատանքը՝ ուղղված ներդրումների ներգրավմանը, արտահանման ծավալների ընդլայնմանը, զբոսաշրջության զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
2872 դիտում
17:25 10-05-2017
Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին
3539 դիտում
16:49 08-10-2018
Արցախի պետնախարարը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
2969 դիտում
13:32 17-11-2016
Արցախի վարչապետը արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը