211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր նշանակումներ է կատարել

views-count5022 դիտում article-date 16:05 21-04-2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վաչե Տերտերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր