2465 դիտում
15:36 04-08-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատարել է խոստումը եւ լուծել անտուն մնացած բնակիչների խնդիրները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին և նրանց խնդրին լուծում է տրվել։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ կառավարությունից։
Հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները:
Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը:
Ամփոփելով՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը եղել և մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Օտարված բնակելի տարածքների բնակիչներն իրենց և բնակարանների վկայականներ ստացած բոլոր բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:
Նմանատիպ նյութեր
1739 դիտում
14:51 22-04-2014
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք լուծում տալ. Արծվիկ Մինասյան
7623 դիտում
21:25 22-09-2017
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը