211652_close_icon
views-count1120 դիտում article-date 12:04 21-04-2016

Տաքսու վարորդի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, իր վարած «Բի Ուայ Դի» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արտյոմ Հ.-ին և ուղևոր՝ 1976 թ. ծնված Վիլյամ Ղ.-ին: Խուզարկությամբ տաքսու վարորդի շապիկի մեջ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ` դեղնավուն հեղուկով, 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ՝ դեղնավուն հետքերով, և ներարկիչի մեկ ասեղ` կափարիչով, որի մեջ առկա էր 1 մլ դեղնավուն հեղուկ: Ըստ Արտյոմ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ինքը: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր