2779 դիտում
10:57 21-04-2016
Ամբողջ ժոդովրդին են մեղադրում ընտրակաշառք վերցնելու մեջ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքը չի ճանաչում որևէ քաղաքական ուժի, որը «դաշտ է եկել առանց ընտրակաշառքի»։
«ՉԻ» - Ընտրակաշառքն, ինչպես հայտնի է, գործում է միայն ընտրությունների ժամանակ։ Քաղաքական ուժերն էլ, որպես կանոն, բաժանվում են երկու մասի՝ մի մասն ընտրակաշառք չի բաժանում և ստանում է, ասենք, 5, 10 կամ 20 տոկոս, մյուսներն ընտրակաշառք են բաժանում և ստանում 30-35-40 տոկոս։ Ընտրողներն էլ, համապատասխանաբար, իրենց հերթին են բաժանվում երկու մասի՝ նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցնում, և նրանք, ովքեր չեն վերցնում։ Ու հանկարծ Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարում է, թե բա գիտե՞ք, էն 5-10 տոկոս ստացող ուժերն էլ են ընտրակաշառք բաժանում, որովհետև առանց դրա «դաշտ չէին մտնի»։ Այսինքն նա ամբողջ ժոդովրդին է մեղադրում ընտրակաշառք վերցնելու մեջ։ Ու որևէ մեկը չի հարցնում՝ բա եթե ամբողջ ժողովուրդն է ընտրակաշառք վերցնում, ինչո՞ւ ՀՀԿ-ն միշտ 100 տոկոս ձայն չի հավաքում։ Թե՞ ՀՀԿ-ն այլ ուժերի օգտին քվեարկելու համար էլ է ընտրակաշառք բաժանում՝ առանձին սակագներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7730 դիտում
09:42 06-09-2016
Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում՝ որպես ընտրակաշառք. «Չորրորդ իշխանություն»
9579 դիտում
11:06 14-03-2017
Յուրօրինակ ընտրակաշառք. օրինականացվում են անօրինական կառույցները. «Չորրորդ իշխանություն»
1513 դիտում
09:47 17-02-2016
«Հայկական վերածնունդ» կազմակերպությունը Արթուր Բաղդասարյանին մեղադրում Է. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան