7968 դիտում
09:04 21-04-2016
Հակառակորդը Հադրութի, Ակնայի և Մարտակերտի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
Նմանատիպ նյութեր
4420 դիտում
11:31 14-12-2016
Հակառակորդն այս գիշեր հրադադարը խախտել է Հադրութի, Մարտունի-Ակնայի և Մարտակերտի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
6200 դիտում
10:01 15-07-2016
Այս գիշեր հակառակորդը շփման գծի՝ Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է կատարել. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
775 դիտում
23:02 04-02-2025
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների և սենատորի հետ