Ալբերտ Էյնշտեյնի կրոնական հայացքները
Իմ կարծիքով կրոնական լուսավորված մարդն այն մարդն է, ով իր հնարավորության սահմաններում առավելագույն ձևով ազատել է իրեն եսասիրական ցանկություններից և տարված է մտքերով, զգացմունքներով և նպատակներով, որոնք խիստ անձնական բնույթ են կրում… և դա կախված չէ այն բանից, թե արդյոք փորձ է արվում դա կապել աստվածային էակի հետ, հակառակ դեպքում Բուդդան և Սպինոզան կրոնական անձինք չէին համարվի։
Նման մարդու կրոնական լինելը կայանում է նրանում, որ նա չի կասկածում այդ գերմարդկային նպատակների կարևորության և մեծության վրա, որոնք չեն կարող ռացիոնալ կերպով հիմնավորվել, և դրա կարիքը չկա էլ… Այս իմաստով կրոնը դա մարդկության հնագույն նպատակն է՝ այդ արժեքների և նպատակների պարզորոշ և լրիվ գիտակցումն է, ինչպես նաև դրանց ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումը։