2364 դիտում
21:25 20-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի պատվիրակությունը
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ -ICMPD) պատվիրակությանը՝ արևելյան ուղղության տնօրեն Մարթայն Փլայմի գլխավորությամբ:
Հանդիպմանը Կարեն Նազարյանը նշել է, որ ծրագրի երկու բաղադրիչներն էլ` միգրացիան և սահմանային կառավարումը, կարևոր ուղղություններ են Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհագրական առումով մոտ է գտնվում Սիրիային և Մերձավոր Արևելքին, ուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:
Հանդիպմանը նաև ներկայացվել է ԵՄ հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների ընթացքը, անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցին:
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը Հայաստանում իրականացնելու է «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագիրը, որի վերաբերյալ 2014թ. դեկտեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել էր համապատասխան ֆինանսական համաձայնագիր: Ծրագիրը մեկնարկում է ս.թ. ապրիլից:
Նմանատիպ նյութեր
3715 դիտում
16:37 15-11-2016
ՀՀ արտգործնախարարն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալին
1419 դիտում
17:52 31-07-2014
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Այս բաժնից
958 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր