211652_close_icon
views-count7637 դիտում article-date 19:25 20-04-2016

Արծրուն Հովհաննիսյանը՝ «Զենք չունենք» պնդումների մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսյբուքի իր էջում կատարած գրառումով անդրադարձել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձնազերծած ապրիլյան ագրեսիայի օրերին հայկական կողմի հրետանային, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների արդյունավետ գործողություններին։ Գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: Նա մասնավորապես նշել է. «Մի փոքրիկ դիտարկում «Զենք չունենք շարքից»: Մարտական գործողությունների ինտենսիվությունը աննախադեպ էր լոկալ պատերազմների համար: Հրետանու մասով մենք արդեն նշել ենք դա, հայ հրետանավորները հրաշքներ են գործել: Խորհրդային դասական ռազմագիտության լեզվով ասած. հայկական կողմից գործել է գնդային և դիվիզիայի հրետանային խմբեր, հիմնականում դիվիզիոններ, որոնք իրենց երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին: Սակայն գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս օրերին համեմատականներ կատարեցի և մեր կողմից խոցված կամ վնասազերծած 14 ԱԹՍ, որից մի քանիսը մարտական, ցուցանիշը ըստ էության ևս աննախադեպ է: Հ.Գ. դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները»: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր