211652_close_icon

Ի հակառակն ադրբեջանական պնդումների՝ Արցախում կյանքը շարունակվում է. Մարտակերտում հերթական հարսանիքն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count43401 դիտում article-date 10:09 01-08-2016
Մինչ ադրբեջանական իշխանությունները քարոզչամեքենաներով ամպագոռգոռ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կյանքը մեռած է, Արցախում շարունակվում են հարսանեկան արարողությունները: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 31-ին, Մարտակերտում տեղի ունեցավ Սարգսի և Մարգարիտայի հարսանեկան արարողությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց ազերի ճիվաղների սին խոսքերը, որ այդ ամենը «օդ է»: Հարսանեկան արարողությանը մասնակցելու համար ժամանել էին Հայաստանից մեծ թվով հյուրեր. խնամիները Հայաստանից էին, ովքեր ուրախությամբ նշում էին, որ հարսանեկան նման արարողություններով ապացուցում ենք հակառակորդին, որ կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվել և շարունակվելու է և ցանկացան հարս ու փեսային՝ 7 շնչով սեղան նստեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին ամիսներին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախում մեծ թվով հարսանիքներ են տեղի ունեցել և կյանքը շարունակվում է Արցախում ու դրա վառ ապացույցը բազմաթիվ հարսանիքներն են ու ծնունդները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր