211652_close_icon
views-count3184 դիտում article-date 19:06 20-04-2016

Երեւան Ջուրը՝ Արցախին. տղերք, որոնք մի մարդու նման կամավոր զինվորագրվեցին Արցախի հողի պաշտպաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Երևան Ջուր»-ը [url=https://web.facebook.com/Yerevan-Djur-Պաշտոնական-էջ-1553439238299445/?fref=nf]իր պաշտոնական էջում[/url] գրառում է կատարել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]- ը ներկայացնում է ստորև. Տղերքը մեկնեցին ճակատ … Արշակյան Արթուր, Դանիելյան Արմեն, Խաչատրյան Խաչիկ, Հովհաննիսյան Մուրադ, Ղազարյան Մինաս, Մուրադյան Գեղամ, Վարդանյան Արա, Տոնաբեկյան Վարդան. տղերք, որոնք մի մարդու նման կամավոր զինվորագրվեցին Արցախի հողի պաշտպաններին: Առանց երկմտանքի ու միայն խղճի մտոք: Նրանց համար ամեն ինչ պարզ է. կռիվը չի վերջացել: Ահա՛ թշնամին եւ ահա՛ քո դիրքը, որը չպե՛տք է դատարկ մնա: Կից ներկայացվող լուսանկարներն արվել են գրեթե երկու տարի առաջ, հաղթական մայիս ամսին, երբ Երեւան Ջուրը պատվում էր արցախյան հերոսամարտի մասնակից իր աշխատակիցներին: Նրանց մեջ այսօրվա մեր բոլոր հերոսներին չէ որ դուք կգտնեք, ոմանք չեն մասնակցել միջոցառմանը, իսկ մյուսներն էլ հետո են աշխատանքի անցել համակարգում: Բայց ոչինչ, նրանց մենք անպայման կպատկերենք միասին՝ հաղթական վերադարձից հետո: Որ վերադարձը հաղթական է լինելու՝ վեր է կասկածից: Համոզված ենք նաեւ, որ տղերքը անփորձանք են վերադառնալու: Որովհետու շա՛տ ենք ուզում, որովհետեւ՝ այլ կերպ լինել չի կարող: Լսենք Բուլաթ Օկուջավային. ДО СВИДАНИЯ, МАЛЬЧИКИ Вы не прячьтесь, вы будьте высокими, не жалейте ни пуль, ни гранат. И себя не щадите вы! И все-таки постарайтесь вернуться назад.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր