Էրեբունի վարչական շրջանը աջակցել է հաշմանդամություն ունեցող մի խումբ սևանցիների
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք:
Երևանցի հյուրերը հանդիպել են Սևանում բնակվող հաշմանդամություն ունեցող մի խումբ անձանց, ծանոթացել նրանց սոցիալական պայմաններին և ցուցաբերել սոցիալական աջակցություն:
Ծրագիրը լինելու է շարունակական:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]


