Փրկարարները բացել են փակ դռները
Ապրիլի 20-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 114 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչները մնացել են լոգասենյակում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի և սանհանգույցի դռները:
***
Ապրիլի 20-ին, ժամը 07.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


