5245 դիտում
09:18 20-04-2016
Փնտրում են 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց, որ 2000 տեսախցիկ գնեն. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները մոտ 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց են փնտրում, որպեսզի կարողանան գնել մոտ 2000 տեսախցիկ։ Բանն այն է, որ նրանք Ընտրական օրենսգրքի նախագծում մի բանի փոփոխություններ են իրականացրել։
Մեզ հայտնի դարձավ, որ սույն փոփոխություններով բավարարվել են ընդդիմության որոշ պահանջները։ Նախ, մասնակիորեն ընդունել են մատը թանաքոտելու պահանջը՝ այն փոխարինելով էլեկտրոնային համակարգի միջոցով մատնահետքի նույնականացմամբ։ Ընդունել են նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում տեսախցիկ տեղագրելու առաջարկը, որի համար էլ ֆինանսավորող են փնտրում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը։ Իսկ արդյոք սա որոշակի զիջո՞ւմ էր ընդդիմության պահանջներին, այս հարցին նա պատասխանել է. «Զերծ մնանք զիջում, բանակցել տերմիններից, ընդհանուր առմամբ մեր քննարկումները դրական եմ համարում: Մատնահետքերի գրանցումը և էլեկտրոնային կտրոն վերցնելը դարձել է պարտադիր պահանջ: Այս և այլ մեխանիզմները թույլ են տալու մտածել որ մենք կխուսափենք կրկնակի քվեարկությունների և լցոնումների խոսակցություններից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5480 դիտում
15:43 14-02-2014
Կոստյումները մաշված էին և ես հանձնարարեցի, որ նորերը գնեն. ԱԱԾ նախկին պետի տեղակալը՝ Գորիկ Հակոբյանի մասին
Այս բաժնից
1468 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»