Պանրի օգտագործման պատմությունը
Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։
Դեռևս հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում կան տեղեկություններ պանրի ստացման եղանակների մասին, իսկ հույն փիլիսոփա Արիստոտելը նկարագրել է պանրի պատրաստման տեխնոլոգիան։
Միջին դարերում պանրագործության հիմնական շրջանը Իտալիայի Պո գետի հովիտն էր։ Ֆրանսիայում արտադրել են հիմնականում փափուկ պանիրներ՝ Ռոկֆոր», Բրի», Շվեյցարիայում՝ Շվեյցարական», Հոլանդիայում՝ «Հոլանդական»։ Արդյունաբերական պանրագործությունը Եվրոպայում և Ամերիկայում զարգացել է XIX դարում։
Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Մ.թ.ա. III–II հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումներով հայտնաբերվել է« պանրագործարան»։ Հայաստանում ավանդաբար պատրաստվում են կանաչ, հորած, մոթալի, չանախ, լոռի, թել (հյուսած) պանիրներ։