Բենզինի պահպանման և օգտագործման կանոններ
Բենզինը հարկավոր է պահել ապակե լավ փակվող ամանում (ռետինե խցանը պիտանի չէ), կրակից, էլէկտրավառարաններից և ջեռուցիչ այլ սարքերից հեռու։
Բենզինից օգտվելիս արգելվում է մոտակայքում կրակ վառել։
Բռնկված բենզինը չի կարելի հանգցնել ջրով․ այն պետք է ծածկել հաստ կտորով։
Բենզինի գոլորշիներ պարունակող սենյակում տևականորեն գտնվելը վնասակար է մարդու համար, ուստի բենզին գործածելուց հետո անհրաժեշտ է սենյակը լավ օդափոխել։