3231 դիտում
11:00 19-04-2016
Հրազդանում ՀՀԿ արածից հետո համախմբումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, դարձավ պատերազմից վերադարձը հայկական իրականություն՝ գրեթե բոլոր առումներով: Այն ցույց տվեց, թե ինչքան ամուր և անառիկ է մեր ճակատը, նույնքան մերկ, անպաշտպան և խոցելի է թիկունքը: Ցույց տվեց հերթական անգամ: Միաժամանակ ցույց տվեց նաև այն, թե ինչքան սնանկ են հայտարարությունները համախմբումների մասին, որով այս օրերին կերակրվում էր հանրությունը՝ լիուլի:
Մինչ հասարակությունը կերակրվում էր այդ ամենով, այդ հայտարարությունների ֆոնի տակ իշխանությունը պատրաստում և իրականացնում էր իր հերթական ակցիան, ընտրակեղծարարությունն ու վերարտադրությունը մեկ քաղաքի մակարդակում, կամ ՏԻՄ մակարդակում, որն, իհարկե, համապետական մակարդակի նախերգանքն է: Եվ այս իմաստով, օրինակ, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները հարց են առաջ բերում, թե ի՞նչ ճակատագիր է սպասում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմամբ ստեղծված նոր քաղաքական իրողությանը: Հրազդանում ՀՀԿ արածից հետո համախմբումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ:
Այս հարցը հետաքրքրական է այն առումով, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումն, ըստ էության, ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում՝ փոխելով զարգացման վեկտորները, հեռանկարները: Սակայն սրա հետ միաժամանակ Հրազդանի ընտրությունը ցույց է տալիս, որ չի փոխվել ներքաղաքական բովանդակությունը, և հստակ է, որ իշխանության թիվ մեկ խնդիրը եղել և շարունակում է մնալ ոչ թե պետությունը ամեն գնով պաշտպանելը, այլ պետությունից պաշտպանվելն ու ամեն գնով վերարտադրվելը: Հետևաբար՝ հարց է առաջանում, թե սա՞ պետք է ուժեղացնի Սերժ Սարգսյանին արցախյան բանակցություններում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3143 դիտում
14:20 01-08-2020
Մաշտոցի պուրակում հիմա կատարվելիքը չի տարբերվում նախորդների արածից. Lragir.am
1865 դիտում
15:18 08-09-2020
«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության նպատակը համախմբումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6517 դիտում
10:53 20-10-2020
Հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն․ «Փաստ»
Այս բաժնից
1471 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»