6391 դիտում
10:27 19-04-2016
Կանանց պարտադիր զիծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։
«Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։
Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։
Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, հնարավո՞ր է կանանց զինծառայությունը դարձնել պարտադիր։ «Պարտադիր ծառայության մասին մոռացեք, չի լինելու նման բան։ Դրա կարիքը չկա, և պետք էլ չէ անգամ մտածել դրա մասին։ ՀՀ-ում հիմա կանանց զինծառայության համար կան պայմաններ։ Այնպես որ, պարտադիր չէ, որ կանանց զինծառայությունը լինի պարտադիր։ Իսրայելում էլ կանանց պարտադիր ծառայությունն էլ շատ «բայց»–եր ունի, որը ավելի շատ կամավոր ծառայության է նմանվում»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
12:17 21-04-2023
Դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ ծառայություն. Փաշինյանը՝ կանանց պարտադիր զինծառայության մասին
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»