Ինչո՞ւ է Գեւորգը կամրջի մոտ նախկին կնոջը սպանելու սպառնալիքներ է տվել
Գևորգ Լաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 21 Կապանի Հալիձոր թաղամասի հետիոտն կամրջի մոտ հանդիպել է իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող նախկին կնոջ` Կարինե Բունիաթյանին և զոքանչին` Անահիտ Հովսեփյանին ու հոգեբանական հարկադրանքի ձևով նրանց վախեցնելու նպատակով` սպանության սպառնալիքներ տվել, ինչը վերջիններիս մոտ իրենց կյանքի անվտանգության հետ կապված վախի, տագնապի, անհանգստության զգացում է առաջացրել:
Նա մեղադրվում է 137 հոդվածի 1-ն մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


