1566 դիտում
14:37 18-04-2016
Հայաստանում տարեկան մոտ 500 թեկնածուական թեզ է պաշտպանվում, 40-ը՝ դոկտորական. վիճակագրություն` ԲՈՀ-ից
Հայաստանում ամեն տարի մոտ 500 թեկնածուական թեզ է պաշտպանվում, մոտ 40-ը` դոկտորական թեզ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
«Կարող է թվալ` 500-ը շատ է, բայց ընդհանուր այդ թվից, երբ հանում ենք նրանց, ովքեր պարզապես պաշտպանում են, չգիտեմ՝ ինչի համար, միգուցե, որ բանակից ազատվեն, մյուս կողմից մոտ 100 իրանցիները, այսինքն՝ մնում է մոտ 300-ը, որը բնավ էլ շատ չէ»,-ներկայացրեց Լիլիթ Արզումանյանը:
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը այն կարծիքին է, որ ոչ միայն գիտական աշխատանքների ներկայացնողները պետք է վերանայված արժեքային տեսանկյունից վերաբերեն իրենց աշխատանքներին, այլև ԲՈՀի մասնագիտական խորհուրդներն ու անդամներն իրենց սխալներն ուղղեն և բարեփոխումներ իրականացնեն:
Մասնավորապես, վերջին 3 տարիներին ԲՈՀ–ում ինչ-որ քայլեր արվում են և շուրջ 230 աշխատանք վերադարձվել է խորհուրդ` կրկնաքննարկման:
Նմանատիպ նյութեր
2217 դիտում
12:36 07-03-2016
2016 թ. առաջին ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից չի հաստատվել 21 թեկնածուական կամ դոկտորական թեզ
6453 դիտում
10:58 02-02-2018
ԲՈՀ չի լինելու, իսկ Լեզվի տեսչությունը լուծարվելու է. «ՀԺ»
Այս բաժնից
922 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
790 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
691 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին