Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ընտրություններին մասնակցել են գրեթե բոլոր ընտրողները կամ 3534-ից 3522-ը
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է գյուղի ընտրողների 99 տոկոսից ավելին կամ 3534 ընտրելու իրավունք ունեցող անձանցից` 3522-ը:
Նրանք բոլորը քվեարկել են միակ առաջադրված թեկնածու Արման Ղազարյանի օգտին, քանի որ նա ստացել է 3522 ձայն:
Անճշտություններն այս ընտրական տեղամասում կազմել են 0:


