211652_close_icon
views-count27291 դիտում article-date 13:25 11-06-2014

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում. «Ուազ»-ը շրջվել է. կա 1 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զոլաքար գյուղի եկեղեցու տարածքում «Ուազ 469» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ շրջվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 6 ուղևորները՝ բոլորն էլ 18-20 տարեկան երիտասարդներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց, որտեղից հայտնել են, որ վիրավորներից մեկը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: Ոստիկանության Մարտունու բաժնի քննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր