211652_close_icon

Դոհայում մեծ հանդիպումից հետո նավթի գներն իջնում են

views-count2015 դիտում article-date 10:11 18-04-2016
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել: Այդ են վկայում տվյալները: Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների արժեքը նվազել է 4;53 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 38,53 ԱՄՆ դոլար: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիսյան մատակարարումների արժեքը նվազել է 4,06 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,35 ԱՄՆ դոլար: Նախօրեին Քաթարի մայրաքաղաք Դոհայում նավթ արդյունահանող երկրների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովից հետո հայտնի դարձավ, որ վերջիններս չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ նավթարդյունահանման ծավալների սառեցնելու շուրջ:

Նմանատիպ նյութեր