Նավթի համաշխարհային գները՝ Դոհայում կայանալիք մեծ հանդիպումից առաջ
Ինչպես գրում է Bloomberg պարբերականը, նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների կրճատման, ինչպես նաև Դոհայում սպասվող նավթ արդյունահանող երկրների հանդիպման ֆոնին:
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 1,6 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,07 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 2,15 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 38,06 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ այսօր Էկվադորում հավաքվելու են Լատինական Ամերիկայի նավթարդյունահանող երկրները՝ քննարկելու համար Դոհայում կայանալիք հանդիպումը: Այդ մասին հայտնել էր Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան: