Մոսկվայում պատասխանատվության կենթարկեն «աղջիկ փախցնոցի» խաղալու համար
Մոսկվայում երեք երիտասարդների և մեկ աղջկա վարչական պատասխանատվության կենթարկեն «աղջիկ փախցնոցի» խաղալու համար:
Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի Մյասնիցկոյ փողոցում երեք դիմակավորված տղաներ մի աղջկա ուժով նստեցրել էին մեքենա ու տարել:
Կարճ ժամանակ անց մեքենան և արարքի հեղինակները հայտնաբերվել են:
Սակայն պարզվել է, որ երիտասարդներն այս բեմադրությամբ փորձել են ճշտել, թե սովորական անցորդներն ինչպես կդրսևորեն նման տեսարանի ականատես լինելուց: