9131 դիտում
10:33 07-07-2017
«Հրազդան» ՔԿՀ պետը դատարան չի կարող ներկայանալ. հաջորդ անգամ նրան բերման կենթարկեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդան քրեակատարողական հիմնարկի պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագրերը և հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն:
Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վկա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել է կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ արդեն 3-րդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5467 դիտում
17:19 27-08-2019
Խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
7768 դիտում
09:43 27-10-2017
«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալին դատարան են կանչել. ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»
6892 դիտում
19:39 10-07-2021
Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով. Tert.am
Այս բաժնից
3145 դիտում
15:42 27-01-2025
Կյանքից հեռացել է Արմեն Դուլյանը
1396 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»