Ադամանդի հետ կապված հավատալիքներ
Ադամանդի հետ կապված կան հետևյալ հավատալիքները։
Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։
Հանցագործի ձեռքին ադամանդը գործում Է նրա իսկ դեմ։
Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։ Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի»։
Իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»։