Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 17-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի թիվ 26/9 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


