Արգելափակվել են ավտոմքենաներ
Ապրիլի 17-ին, ժամը 16.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի Քարե լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի 70 SS 070 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան (3 ուղևոր):


