Ձյան պատճառով ավտոմեքենա է արգելափակվել Ջերմուկի մոտակայքում
Մայիսի 21-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղի բնակիչ Խ. Ս.-ն ս.թ մայիսի 17-ին (ընտանիքի անդամների հետ) գտնվում է Ջերմուկ քաղաքի մոտակայքում գտնվող արոտավայրում և նախնական տվյալներով տեղացած ձյան պատճառով արգելափակվել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն