211652_close_icon
views-count1393 դիտում article-date 11:17 17-04-2016

Նյու Յորքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառում կկայանա

Նյու Յորքի Times Square հրապարակում ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ից 16:00-ն, Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառում կկայանա: Ցեղասպանությունների իրազեկման ամսվա ընթացքում կազմակերպիչները հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին հրավիրել են միավորվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների, գրում է [url=http://massispost.com]MassisPost[/url]-ը: 30 տարի շարունակ Հայոց ցեղասպանության հիշատակման նախորդ միջոցառումների ժամանակ Times Square-ը հազարավոր մարդիկ էր հավաքել, որոնք միավորվել էին եւ ի ցույց դրել մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարին իրենց աջակցությունը: Միջոցառմանը ելույթ կունենան Նյու Ջերսիի Հոլոքոստի կրության հանձնաժողովի նախագահ Ջոան Ռիվիցը եւ Օսմանյան կայսրությունում 1915-ին ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի Պամելա Շթայներան:

Նմանատիպ նյութեր