1986 դիտում
20:50 25-04-2016
Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները:
Արարողությունը սկսվեց դեպի Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար երթով և ծաղկեպսակների զետեղմամբ:
Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Ելույթներով հանդես եկան Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Հերի Ֆան Բոմըլը` «Սոցիալիստական կուսակցությունից» և Ժուլ Ֆորդեվինդը`«Քրիստոներական միություն» կուսակցությունից, ովքեր ներկայացրեցին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները և իրենց կուսակցությունների կողմից իրականացվող գործունեությունը:
Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց համախմբման ու միասնության կենսականությունը` հայ ժողովրդի արդար դատի հաղթանակի ու հայրենիքի հարատևման համար: «Հայ ժողովուրդը հարյուր տարվա ընթացքում, իր ոգու արիությամբ, իր արարելու ձիրքով, իր բարուն ու առաջադեմին ձգտելու կարողությամբ ապացուցեց, որ անհնարին է ոչնչացնել այս փոքր ազգին, որի կռիվները, ցավոք, դեռևս պիտի տրվեն, ում դատը, ցավոք, դեռ պիտի դատվի, ում պահանջը դեռևս պիտի բավարարվի:
Բայց այդ ազգն այլևս գիտակցել է իր զորությունը, և ձեզանից յուրաքանչյուրը, որ նստած է այստեղ, որ ապրում է աշխարհի տարբեր երկրներում`արժանի ու իր նպաստը բերող անդամը լինելով այդ հասարակությունների, ապացույցն է թուրք հանցագործ ծրագրի ձախողման: Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը լավագույն ապացույցն է մեր ժողովրդի ներքին զորության, ոգու ամրության, հաստատակամության ու միասնության», - ասել է դեսպան Աղաջանյանը:
Ներկաներին իրենց խոսքն ուղղեցին նաև Նուբար Սեփոյան-Սիփանը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեից, Պարգև Նազարյանը՝ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից, Հայկ Աբրահամյանը՝ «Գլաձոր» ուսանողական կազմակերպությունից, Նիկոլայ Ռոմաշուկը՝ Ասենի Հայ առաքելական եկեղեցու վարչության կողմից, ինչպես նաև Նիդերլանդների քրդերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Զեյնել Հալիսը:
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
09:27 14-04-2015
Նիդերլանդների Արնեմ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում
1108 դիտում
22:36 12-10-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Նիդերլանդների Ասեն քաղաքում
Այս բաժնից
469 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին