ՏԻՄ ընտրություններում պայքարում են 60 թեկնածուներ, որոնցից միայն 17-ն են անկուսակցական
Այսօր առավոտյան Հանրապետության 33 համայնքներում վաղ առավոտից բացվել են ընտրական տեղամասերը` այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկության համար:
Առավել հետաքրքրականը Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններ են, որտեղ առաջադրված են` գործող
քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Այսօր ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև ՀՀ 8՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի 3 համայնքներում, այդ թվում` Սպիտակում և Թալինում:
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, 33 համայնքում պայքարում են 60 թեկնածուներ, որոնցից միայն 17-ն են անկուսակցական: