Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Ապրիլի 16-ին, ժամը 22.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարդնոց թաղամասի 4-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է միջանցիկ քամուց, բանալին մնացել է ներսում, ինչի հեևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: