Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Ապրիլի 16-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


