211652_close_icon
views-count76509 դիտում article-date 18:48 16-04-2016

Ռիտա Սարգսյանն ու ընկերուհիները գիշերային տեսողության 3 սարք են գնել

Երևանի ավագանու «Բարև Երեևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հավաստի տեղեկություն եմ ասում, չգոռաք, ավել-պակաս չգրեք: Մենք պետք է կարողանանք լավին լավ ասել, վատին՝ վատ: Մոտ օրերս, ապրիլի 9-ին, տիկին Ռիտա Սարգսյանն իր ընկերուհիների հետ շատ արագ գումար են հավաքել ու փոխանցել բանակին՝ գիշերային տեսողության 3 սարք գնելու համար, որը կարծեմ, բավականին թանկ սարք է: Այս մասին բարձրաձայնում եմ, որպեսզի հետո հետաքրքրվենք տեղ հասնելու մասին»: Նյութի աղբյուրը՝ [url=http://asekose.am/hy_AM/news/11/218137-rita-sargsyann-ou-enkerouhinere-giserayin-tesoxoutyan-3-sarq-en-gnel.html]www.asekose.am[/url]

Նմանատիպ նյութեր