ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն այցելել է Գյումրի
Ապրիլի առաջին օրերին արցախյան սահմանում ծավալված մարտական գործողությունների հետևանքով, ցավոք, մարդկային անդառնալի կորուստեր ունեցանք: Ապրիլի 15-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մտավորականների հետ, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեց` իր խոնարհումը, ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու չորսօրյա մարտերում զոհված զինվորների ընտանիքներին:
Գյումրի այցի շրջանակում, նախարարն աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, այնուհետև, ներկա գտնվեց վաղօրոք նախատեսված և կազմակերպված «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնի բացմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ հայ ժողովուրդն իրեն հատուկ անկոտրում կամքով` ապրելու, արարելու հաստատակամությամբ է պատասխանում բոլոր ռազմատենչ նկրտումներին: Փառատոներ, մրցույթներ ու ստեղծագործական մտքի այլ դրսևորումներ կյանքի կոչելը գյումրեցու առօրյայի մաս է կազմում: Այսօր «Վերածնունդ» ﬕջազգային մրցույթ-փառատոնը հերթական անգամ է բացվում Գյումրիում, բայց այս անգամ` «Արվեստն ընդդեմ պատերազմների ու ահաբեկչության» սթափության կոչով:
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այս տարի փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին և կրում է «Արվեստն ընդդեմ պատերազﬓերի և ահաբեկչության» խորագիրը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի բացմանն իր հայրապետական օրհությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառի խոսքն ընթերցեց Շիրակի թեﬕ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Արդեն 8-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնի կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիﬓադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի, հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լևոն Սարգսյան), Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասﬕկ Պողոսյանը, Գաբրիել Ջամբարջին, Լևոն Սարգսյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արվեստագետներ, մտավորականներ և հյուրեր տարբեր երկրներից:
Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 36 երկրի, ավելի քան 3 հազար մասնակից: Փառատոնի աﬔնակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, աﬔնավագը` 58: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ﬕջազգային մրցույթ-փառատոնի մրցութային փուլերը կանցկացվեն 18 երաժշտական անվանակարգերում` 5 տարիքային խմբերով: Յուրաքանչյուր անվանակարգում` 18 բացարձակ հաղթողների համար սահմանվել է Մեծ մրցանակ, իսկ 47 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին կտրվի 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի դափնեկրի կամ դիպլոմակրի կոչում: Մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են աշխարհի 21 երկրից` արվեստի ճանաչված, շուրջ ութ տասնյակից ավելի գործիչներ: Փառատոնի մրցութային լսուﬓերն արդեն մի քանի օր է ﬔկնարկել են: Մրցույթ-փառատոնի շրջանակում տեղի կունենան նաև հաﬔրգներ, վարպետٳթյան դասեր, հանդիպուﬓեր անվանի երաժիշտ-կատարողների հետ: Գյումրի այցելած հյուրերը կծանոթանան Շիրակի մշակութային և ճարտարապետական ժառանգության հետ: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Համաշխարհային մշակույթն ու Հայաստանը» 10-րդ ավանդական գիտաժողովը:


